Կաշառք ստանալու մեջ մեղադրվող Գյումրիի թիվ 27 դպրոցի տնօրենն ազատ է արձակվել
Պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ մեղադրվող Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրենի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանքը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ, և նա ազատ է արձակվել։
«Նման որոշումը կայացներիս հաշվի է առնվել, որ նախաքննության ներկայիս փուլում արդեն նվազել են քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու ճանապարհով քննությանը խոչընդոտելու, քննությունից խուսափելու ռիսկերը, որով պայմանավորված՝ վերացել է նրա նկատմամբ խափանման միջոց կալանքի հետագա կիրառման անհրաժեշտությունը»,–ասաց նա։
Ավելի վաղ դատախազությունը հայտնել էր, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով փաստաական տվյալներ են ձեռք բերվել դպրոցում մի քանի առարկաների՝ ֆիզիկա, հայոց լեզու, քիմիա և ֆիզկուլտուրա, չդաասավանդման, սակայն համապատասխան ուսուցիչների կողմից աշխատավարձ ստանալու վերաբերյալ:
Մարտի 29-ին «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Կ. Լ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (խոշոր չափերով կաշառք ստանալը) հատկանիշներով և նրա նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը։