Մարմնական ծանր վնասվածք պատճառողը հայտնաբերվել է Դսեղ գյուղում
«Նելեգալ-2019» եւ «Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ոստիկանության Թումանյանի բաժնի եւ Լոռու մարզի քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների շնորհիվ ապրիլի 11-ին, ժամը 18.50-ին, Լոռու մարզի Դսեղ գյուղից ոստիկանության Թումանյանի բաժինի բերման է ենթարկվել 37-ամյա Շահեն Ք.-ն:
Ապրիլի 9-ից հետախուզվում էր ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 9-րդ կետի մեղադրանքով: