Անթալիայում մեկնարկել է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը
Անթալիայում մեկնարկել է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Մրցաշարին մասնակցում է 130 շախմատիստուհի: Հայաստանը հանդես է գալիս 5 մարզուհիներով՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Աննա Սարգսյան, Մարիա Գևորգյան, Սիրանուշ Ղուկասյան:
Առաջին տուրում մեր շախմատիստուհիներից 3-ը հաղթանակներ են տարել: Իրենց հաշվին մեկ միավոր են գրանցել Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը: Սիրանուշ Ղուկասյանը պարտիան ավարտել է ոչ-ոքի, իսկ Մարիա Գևորգյանը պարտվել է: Այսօր կկայանան երկրորդ տուրի հանդիպումները: