Մահացու վրաերթ Ռուբինյանց փողոցում. քաղաքացին անցել է ոչ թույլատրելի հատվածով
Երեւանի Ռուբինյանց փողոցում քիչ առաջ մահացու վրաերթ է տեղի ունեցել։
News.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քաղաքացին անցնելիս է եղել ոչ թույլատրելի հատվածով։ Այս պահին դեպքի վայրում են ոստիկանության ու Շտապօգնության աշխատակիցները։
Ռուբինյանց փողոցը երկկողմանի խցանված է։