Վթարից տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Սյունիքի մարզում երեկ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։
«Նրանց առողջական վիճակը նորմալ է»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ՊՆ «ԶԻԼ»-ը բախվել է ժայռին և շրջվել, որի հետևանքով հոսպիտալացվել է 18 զինծառայող։