Պաշտոնական Բաքուն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն առ այն, թե Ադրբեջանին առաջարկվում է հրաժարվել Ղարաբաղի հարցում ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումից եւ ռազմական հռետորաբանությունից, անհասկանալի են իրենց համար եւ խորհուրդ են տալիս Փաշինյանին զուտ ծանոթանալ-իմանալու համար կարդալ ԵԱՀԿ 1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտը, որտեղ հստակ սահմանվում են միջազգային իրավունքում ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառումը։ Իր հերթին, Բաքուն կոչ է անում Հայաստանի վարչապետին կատարել ՄԱԿ-ի պահանջները եւ դուրս բերել հայկական զորքերը «Ադրբեջանի գրավյալ տարածքներից» հանուն ռեգիոնում կայուն խաղաղության եւ զարգացման ապահովման։
Ավելի մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում