Վիեննայում թանգարանը սկսել է երեխաների համար մահվան թեմայով LEGO խաղալիքների վաճառքը
Վիեննայի կենտրոնական գերեզմանոցի Հուղարկավորությունների թանգարանը այցելուների ուշադրությանն է ներկայացրել մահվան եւ հուղարկավորության արարողության թեմայով LEGO խաղալիքների նոր հավաքածուները՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես հայտնել է թանգարանի վարչակազմը, նոր նախագծի օգնությամբ իրենք
մտադիր են օգնել ծնողներին նպաստել երեխաների շրջանում մահվան թեմայի
լավագույն ընկալմանը։
LEGO մանկական կոնստրուկտորի նոր հավաքածուն ներառում է դիակառք,
դիատրամվայ, գերեզմանոց՝ գերեզմանով, շիրմաքարով, էքսկավատորով, վառարան,
դիակիզարան, սգացող ընտանիք, հանգուցյալներ եւ կմախքներ։ 7-113 եվրո
արժողությամբ հավաքածուները գնորդների համար հասանելի են հենց
Հուղարկավորությունների թանգարանում կամ դրա ինտերնետային կայքում։
Հոգեթերապիայի վիեննական պետական ասոցիացիան սատարում է երեխաների համար
LEGO-ի օգնությամբ հուղարկավորության թեման ավելի հասանելի դարձնելու
նախաձեռնությունը։ Բժիշկները նշում են, որ մահն անխուսափելի է, եւ հաճախ
անհարմար վիճակի մեջ է գցում ծնողներին, երբ նրանք այդ մասին խոսում են
երեխաների հետ։ Մանկական կոնստրուկտորը օգնում է խորհրդանշական ճանապարհով
բացատրել երեխաներին իրադարձությունը։