Զելենսկին խնդրել է ուժեղացնել իր թիկնազորը (տեսանյութ)
Զելենսկու թիմը որոշել է ուժեղացնել նախագահի թեկնածուի անվտանգությունը`Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի Telegram-ի
ալիքում տեսանյութի հայտնվելուց հետո, որում մոնտաժված կերպով ցույց է
տրվում, թե ինչպես է բեռնատարը վրաերթի ենթարկում Զելենսկուն:
Զելենսկու շտաբից ներքին գործերի նախարարությանը խնդրել են թեկնածուին
տրամադրել թիկնազոր: Ավելի վաղ Զելենսկու օգնականները հայտնել էին, որ
թեկնածուին փորձում են հետևել: Աշխատավայրի մոտակայքում հայտնաբերվել են
գաղտնալսող սարքեր: Այս հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ:
Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 21-ին, թեկնածուները երկուսն են՝ Զելենսկին և Պորոշենկոն: