ԱՄՆ-ում ուղտը մտել է խանութ և համացանցի աստղ դարձել (տեսանյութ)
Ամերիկյան Միչիգան նահանգի գազանանոցից ուղտը համացանցի հերոս է դարձել այն բանից հետո, երբ հայտնվել է նրա խանութ այցելելու տեսանյութը՝ հայտնում է UPI-ը։
Խանութ արաբական ուղտի եւ նրա վարժեցնողի այցելության մասին տեսանյութը
սկզբում հայտնվել է Facebook-ում, այնուհետեւ տարածվել ողջ համացանցում։
Տեսանյությում երեւում է, թե ինչ հիացմունքով եւ զարմանքով են մարդիկ արձագանքում վաճառասեղանների միջով զբոսնող ուղտին։
Նշվում է, որ վաճառողները հանգիստ են վերաբերվել դրան, չնայած, որ նման կենդանիների մուտքը խանութ խստորեն արգելվում է։