Ոստիկանությունը որոնում է տեսանյութում պատկերված տղամարդուն (տեսանյութ)
Տեսանյութում պատկերված տղամարդը կասկածվում է Մալաթիա տոնավաճառի տաղավարներից մեկից բջջային հեռախոս գողանալու մեջ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը։
Նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին
ոստիկանությունից խնդրում են դիմել ոստիկանության Մալաթիայի կամ մոտակա
բաժին կամ զանգահարել 1-02, (010) 39-02-02 հեռախոսահամարներով։
Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։