Բարսելոնայում ուսումնական ծրագրից հանել են «Կարմիր գլխարկը» և «Քնած գեղեցկուհին»՝ «սեքսիզմի քարոզչության» պատճառով
Բարսելոնայի դպրոցները ուսումնական ծրագրից հանել են երեխաների համար մոտ 200 գրքեր, քանի որ դրանք «սեքսիստական կարծրատիպեր են քարոզում»՝ հայտնում է Fox News-ը։
Ինչպես նշում է թերթը, արգելված մանկական գրականության ցուցակում
ներառվել են այնպիսի հանրահայտ հեքիաթներ, ինչպիսին են «Քնած գեղեցկուհին»
եւ «Կարմիր գլխարկը»։
Տաբերի դպրոցը, որը գտնվում է Կատալոնիայի կառավարության ենթակայության
տակ, համարում է, որ մինչեւ 6 տարեկան երեխաների համար գրքերի 30 տոկոսը
«տոքսիկ» է, եւ մանկակակն գրականության միայն 10 տոկոսում է հաշվի առնված
«գենդերային հավասարության թեմատիկան»։