Երկու օրում երեք մեքենա թալանած երիտասարդը բացահայտվել է
Ապրիլի 5-ին ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ գիշերը Բաբաջանյան փողոցի 117 շենքի բակում կայանած իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայից գողացել են գումար և փորձել գողանալ մեքենայի գազի
գլանանոթը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը։
Նույն օրը բաժնում հաղորդում տված մեկ այլ քաղաքացի հայտնել էր, որ
գիշերը Իսակովի պողոտայի 44/2 շենքի բակում կայանած իր «Օպել» մակնիշի
ավտոմեքենայից գողացել են գումար և ավտոմեքենայի տեխզննման կտրոնը և փորձել
գողանալ գազի գլանանոթը:
Ապրիլի 8-ին բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ գողացել
են Շերամի փողոցի 53 շենքի բակում կայանած իր Օպել մակնիշի ավտոմեքենայի
գազի գլանանոթը:
Ապրիլի 10-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական
հետախույզները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ,
պարզել են, որ նշված գողությունը և գողության փորձերը կատարել է 1985 թ.
ծնված Մեսրոպ Գ.-ն:
Նա ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: