Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ապրիլի 12-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս․թ․ ապրիլի 12-ին ժամը 08։00-16։00-ն
կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյան,
Երեւանյան, Կոմիտասի, Շահումյանի, Բաղրամյանի, Մռավյանի, Հ․Արզոյանի,
Տեր-Գաբրիելյանի, Կամոյի, Ա․Թովմասյանի, Է․Պողոսյանի, Խրիմյանի,
Սայաթ-Նովա,Կոմիտաս Զաքարյանի եւ Երիտասարդության փողոցների
ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: