Ողբերգական վրաերթ Երևանում․ 87-ամյա կինը հիվանդանոցում մահացել է
Այսօր՝ ապրիլի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 14:20-ի սահմաններում Nissan մակնիշի ավտոմեքենայի վարորդը
Արտաշիսյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 87-ամյա
Մարի Էլմասյանին:
Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է տուժածին տեղափոխել
հիվանդանոց, որտեղ որոշ ժամանակ անց Մ․ Է․-ն վերակենդանացման
բաժանմունքում մահացել է: