Աբովյանում երիտասարդ աղջիկը երկու տղամարդու է դանակահարել
Աբովյան քաղաքում «նոր սիրեկան» ունենալու շուրջ միմյանց հանդիմանելու համար ծագած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։
Երիտասարդ կինը մեղադրվում է երկու տղամարդկանց առողջությանը դիտավորությամբ մինջին ծանրության վնաս պատճառելու համար։
Ըստ մեղադրանքի՝ Ա. Ա.–ն ժամը 04:30-ի սահմաններում ընկերոջ հետ գտնվել է
Աբովյան քաղաքի գիշերային ակումբներից մեկում։ Նույն ժամանակահատվածում
ակումբում է գտնվել նաև կնոջը ծանոթ մեկ այլ կին: Այնուհետև, հիշյալ
ակումբի բակում Ա. Ա.ն իրեն չճանաչելու, ինչպես նաև «նոր սիրեկան»
ունենալու համար հանդիմանել է իր ծանոթ կնոջը և այդ կապակցությամբգ նրանց
միջև վիճաբանություն է սկսվել, որին միջամտել է մի տղամարդ, ով հայհոյել և
հրել է Ա. Ա–ին: Վերջինս, իրեն հարվածելու, հրելու և հայհոյելու
հանգամանքից վրդովված՝ Խ.Խ–ին և Կ. Ս–ին պատժելու նպատակով, իր մոտ գտնվող
դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել տղամարդկանց մարմնի տարբեր
հատվածներին՝ նրանց առողջությանը դիտավորությամբ պատճառելով միջին
ծանրության վնաս։
Ա. Ա–ի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Հիշյալ գործը Կոտայքի մարզի դատախազությունն ուղարկել է նույն մարզի դատարանին։