Ծեծկռտուք Հրազդանի կիրճում գործող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում. կան բերման ենթարկվածներ
Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են
նախապատրաստվում ապրիլի 9-ին Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 05:50-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Նաբերեժնի» հյուրանոցային
համալիրում, ծեծկռտուք է տեղի ունենում: Նշված վայր են մեկնել
ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի (կարմիր
բերետներ) ծառայողները, ովքեր նշված հյուրանոցային համալիրի թիվ 8 քոթեջից
ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել մի քանի անձանց:
Աղբյուրի տեղեկություններով՝ նրանք են՝ Երևանի բնակիչներ, 37-ամյա
Շ․Հ․-ն, 31-ամյա Է․Ս․-ն, 31-ամյա Տ․ Գ․-ն, 28-ամյա Լ․ Ս․-ն, և Արմավիրի
մարզի բնակիչ, 31-ամյա Հ․ Վ-ն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք ձեռքերով հարվածներ են
հասցրել Երևանի բնակիչ, 33-ամյա Սվետա Միսակյանի մարմնի տարբեր մասերին: Ս.
Միսակյանը հրաժարվել է կատարվածի մասին հաղորդագրություն տալուց: