Ալեքսանդր Սարգսյանը Եվրոպայում է առողջական խնդիրներից ելնելով. փաստաբան
երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը` Ալեքսանդր Սարգսյանը, ոչ թե հանգստի համար է մեկնել Եվրոպա, այլ առողջական խնդիրներից ելնելով։ Այս մասին ասաց Ալեքսանդր Սարգսյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։ Նրա
խոսքով` այսօր դատարանում Ալեքսանդր Սարգսյանի որդին` Հայկ Սարգսյանը,
լրագրողի հարցին ի պատասխան ասել էր, թե Ալեքսանդր Սարգսյանը գնացել է
հանգստանալու, քանի որ չի ցանկացել հանրայնացնել հոր`առողջական խնդիրներ
ունենալու հանգամանքը։ Նշենք, որ Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է
առանձնապես խոշոր չափերի խարդախության համար:
Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել՝ չհեռանալու մասին
ստորագրությունը։ 2019թ. մարտին, սակայն, հայտնի դարձավ, որ գործը քննող
քննիչը թույլ է տվել Սարգսյանին լքել ՀՀ տարածքը։
Նշենք, որ ներկայումս տարբեր քրեական գործեր են քննվում նաեւ Ալեքսանդր
Սարգսյանի երկու որդիների, ինչպես նաև Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Լևոն
Սարգսյանի եւ նրա զավակների մասով։