Իսրայելի օդանավակայանը դեպի Լուսին թռիչքը ներառել է էլեկտրոնային չվացուցակում
Իսրայելի գլխավոր օդանավակայանը դեպի Լուսին ավարտին մոտեցող թռիչքը, որը սպասվում է հինգշաբթի օրը, ներառել է էլեկտրոնային չվացուցակում՝ հայտնում է ՌԻԱ
Նովոստին։
Թելավիվյան Դավիդ Բեն Գուրիոնի անվան օդանավակայանի առցանց վահանակի վրա
Ստամբուլից եւ Մադրիդից չվերթների շարքում նշվում է 22։00 «Բերեշիտ» սարքի
վայրէջքը Լուսնի վրա, եւ ծանուցում․ «ժամկետը վերջնական չէ»։
Լուսնային արշավի կազմակերպիչները ասում են, թե արդեն Երկրի արբանյակի
ուղեծրում գտնվող անօդաչու տիեզերաթիռի վայրէջքը ակնկալվում է 22։25-ի
սահմաններում։ Հաջողության դեպքում Իսրայելը կդառնա Լուսնին հասած չորրորդ
երկիրը՝ ԽՍՀՄ-ից, ԱՄՆ-ից եւ Չինաստանից հետո։