Հայաստանը ողջունում է Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշումը. ԱԳՆ
Հայաստանը ողջունում է Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված որոշումը: Այս մասին ասվում է ԱԳՆ կողմից տարածված հայտարարությունում:
«Իտալիայի խորհրդարանի ընդունած որոշումը ևս մեկ կարևոր ներդրում է
ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի իրավունքների հարգման և
վերականգնման միջազգային հանրության ջանքերում։ Իտալիայի խորհրդարանի
կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկության բարձրացումը
ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ հանցագործությունների
կանխարգելմանն ուղղված կարևոր ուղերձ է»,-ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ նախօրեին Իտալիայի Պատգամավորների պալատը ընդունել էր
Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նախաձեռնությունը: Ինչպես հաղորդում է
Իտալիայում Հայաստանի դեսպանությունը, Պալատը ընդունել է նախաձեռնություն,
որը կոչ է անում կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ այդ
հարցին միջազգային հնչեղություն տալ:Այս նախաձեռնության օգտին քվեարկել է
382, ձեռնպահ մնացել 43 մարդ: Նշվում է, որ ոչ ոք դեմ չի քվեարկել: