Չգիտեմ, թե ինչու չեղարկեցին ԼԳԲՏ ֆորումը Երեւանում. վարչապետ
Հայաստանում գործում է օրենքի գերակայությունը, եւ բոլոր քաղաքացիները նույն իրավունքներն ու պարտականություններն ունեն։ Այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԵԽԽՎ պատվիրակի հարցին, թե ինչու չեղարկվեց ԼԳԲՏ ֆորումը Երեւանում անցած տարվա նոյեմբերին։
«Ես չգիտեմ դրա մասին։ Չեմ կարող նշել պատճառը, թե ինչու է չեղարկվել այդ միջոցառումը։ Դրա մասին ինձ հայտնի է միայն սոցցանցերում 2-3 գրառումից։ Ես բավականաչափ խոր ինֆորմացիա չունեմ, որպեսզի պատասխանեմ ձեր հարցին»,- նշել է վարչապետը։