Հրդեհ սուպերմարկետներից մեկում. տուժածներ չկան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել, որ Հրաչյա Քոչար փողոցի վրա գտնվող «Կրպակ» սուպերմարկետում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ: Հրդեհի ծագման հանգամանքները կպարզի քննությունը: Դեպքի վայրում եղած մեր նկարահանող խմբին տեղեկացրել են, որ տուժածներ և վիրավորներ չկան:
«Կանչը ստանալուն պես 911 ճգնաժամային կենտրոնից արագ արձագանքել ենք: Կանչի վայր հասնելով՝ պարզել ենք, որ «Կրպակ» սուպերմարկետում հրդեհ է բռնկվել: Հետախուզման ընթացքում հայտնաբերել ենք, որ հրդեհը բռնկվել է նկուղային հարկում: Կատարել ենք հրդեհաշիջման աշխատանք»,-ասաց ՀՀ ԱԻՆ Արաբկիր բաժնի 5-րդ հրշեջ-փրկարար ջոկատի օղակի հրամանատար Ավագ Վելյանը:
Նա նշեց, որ վտանգը չեզաքացված է, հրդեհն ամբողջությամբ մարվել է: