Հայ ականազերծողներն ու բժիշկները Սիրիայում շարունակում են հումանիտար առաքելությունը
Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող անձնակազմը նախատեսված պլանի համաձայն շարունակում է իր գործունեությունը:
Նրա խոսքով, սակրավորային խումբն օրեր առաջ անցկացրել է «Ականորսիչ սարքի տեխնիկական բնութագրի, ականազերծման տեղամասի նշագրման անհրաժեշտությունը և նշանակությունը» թեմայով պարապմունք: Բժշկական անձնակազմն իր գործունեությունն է ծավալում Հալեպի տարբեր հիվանդանոցներում, իրականացնում են հետազոտություններ, կատարում են վիրահատություններ:
«Մեկ բժիշկ ընդգրկվել է հումանիտար ականազերծում կատարող խմբի կազմում՝ սակրավորների բուժապահովումը, ինչպես նաև առաջին բուժօգնության դասընթացները կազմակերպելու նպատակով»,-ասաց նա: