Մեկնարկել է կառավարության հերթական նիստը. օրակարգում 42 հարց է. (ուղիղ)
Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որի օրակարգում 42 հարց է, որից 25-ը չզեկուցվող, մեկը՝ գաղտնի: Նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 10-11-ը աշխատանքային այցով Ստրասբուրգում է:
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում են արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու որոշման նախագծերը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու` Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորության կատարման հրամայականով, ըստ որի՝ ՄԻԵԴ-ի վճիռները կատարելու համար ՀՀ-ն պարտավորվել է վճարել ութ գործով` 81 100 եվրոյին համարժեք ՀՀ դրամ:
Կառաջարկվի ֆուտբոլի հավաքական թիմերում ընդգրկված մարզիկներից տարկետում տալ 22-ի փոխարեն 30 մարզիկի։