Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենան 4 մետր գլորվել է ձորը․ տուժածների վիճակը ծանր է
Ապրիլի 10-ին՝ ժամը 21:41-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 80-րդ կմ-ին «Mercedes E200» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ.Հ., ծնված 1975 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 4 մետր գլորվել ձորը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևորները՝ Կ. (ծնված 1968 թ.) և Հ. (ծնված 1971 թ.) Մ.-երը, հոսպիտալացվել են Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: