Կլիչկոն կոչ է արել Զելենսկունն և Պորոշենկոյին դոպինգ-թեստ անցնել
Կիև են ժամանել VADA (Voluntary Anti-Doping Association) հակադոպինգային կազմակերպության ներկայացուցիչները, որպեսզի դոպինգ-թեստ վերցնեն Ուկրաինայի նախագահի թեկնածուներ Վլադիմիր Զելենսկուց և Պյոտր Պորոշենկոյից, հաղորդում է Korrespondent-ը:
Ընկերությանը Ուկրաինա է հրավիրել բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն:
«Ես կոչ եմ անում թեկնածուներին ժամը 15-18-ն ինքնակամ ներկայանալ և կրկին հանձնել դոպինգ-թեստ»,- հայտարարել է Կլիչկոն:
Կլիչկոյի համար ծիծաղելի է, թե ինչպես են նախկինում նախագահի թեկնածուները դոպինգ-թեստ անցել: