Գազի պայթյուն՝ Հյուսիսային Կարոլինայում․ մեկ մարդ զոհվել է, 15-ը վիրավոր են (լուսանկար)
Գազի արտահոսքի պատճառով տեղի ունեցած պայթյունը ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգում մեկ մարդու կյանք է խլել, 15 մարդ վիրավոր է՝ հայտնում է Associated Press-ը։
Բացի այդ, պայթյունի հետեւանքով շենքը մասամբ փլվել է։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ Դարեմի կենտրոնում։ Շենքի վրա թանձր ծուխ է եղել եւ ուղղաթիռներ են պտտվել։ Հրշեջներից մեկը լուրջ վնասվածքներ է ստացել։
Տեսանյութում նաեւ երեւում է շենքի պատուհաններում մոլեգնող կրակը։
Միջադեպի պատճառով տարհանվել են մոտակայքում գտնվող Արվեստների դպրոցի աշակերտները։ Բոլոր պարապմունքները հետաձգվել են։
Ոստիկանությունը հայտնել է, որ պայթյունի պատճառը 2 դյույմանոց գազատարի վնասվածքն է եղել։