Հիվանդասենյակից կատարված գողությունը բացահայտվել է
Ապրիլի 9-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով, Վանաձոր քաղաքի Նիզամի փողոցից բերման են ենթարկել 1997 թ. ծնված Կարեն Ղ.-ին:
Նա հայտնել է, որ ապրիլի 8-ին, ժամը 21.00-ի սահմաններում, օգտվելով Նիզամի փողոցում գտնվող դիսպանսերի հիվանդասենյակներից մեկի դուռը բաց լինելու հանգամանքից՝ մուտք է գործել հիվանդասենյակ և գողացել ստացիոնար բուժման մեջ գտնվող քաղաքացուհու «Լենովո» տեսակի դյուրակիր համակարգիչը:
Կատարվում է քննություն: