Բանգոկի խոշորագույն հյուրանոցում հրդեհ. առնվազն 2 մարդ մահացել է (տեսանյութ)
Չորեքշաբթի Բանգոկի խոշորագույն հյուրանոցում բռնկված հրդեհի հետեւանքով առնվազն 2 մարդ մահացել է, հաղորդում է BBC News-ը:
Նշվում է, որ հրդեհը, որն արդեն տեղայնացվել է, բռնկվել է Centara Grand hotel-ի 8-րդ հարկում, տեղական ժամանակով 17:40-ին:
Մահացածներից առնվազն մեկն իրեն ցած է գցել շենքից:
Մի շարք այլ լրատվամիջոցներ հաղորդում են 3 մահացածների եւ 8 վիրավորների մասին:
Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունների բազմաթիվ մեքենաներ: