Երևանում 24-ամյա վարորդը Mercedes-ով տապալել է էլեկտրասյունն ու մասամբ հայտնվել ծառի վրա
Երեւանում, այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 13։00-ի սահմաններում Երեւանի բնակիչ՝ 24-ամյա Էրիկ Ա.-ն իր վարած Mercedes E 320 մակնիշի 31 MZ 001 համարանիշի ավտոեքենայով Հրազդանի կիրճում, դեպի Դավիթաշենի կամուրջ տանող ճանապարհահատվածում, դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել երկաթե էլեկտրասյանն ու մասամբ հայտնվել ծառի վրա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։
Փաստի առթիվ ՃՈ-ում նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվեց, որ ավտոմեքենան վարել է սթափ։ Եթե ծառը չլիներ, ավտոմեքենան կհայտնվեր Հրազդան գետում։