Իսակովի պողոտայում «Mercedes»-ը բախվել է ծառին, իսկ «Nissan Tiida»-ն և «Toyota Yaris»-ը՝ միմյանց. կան տուժածներ
Ապրիլի 10-ին` ժամը 00:11-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ-ի դեսպանատան շենքի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ, ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառին, իսկ «Nissan Tiida» և «Toyota Yaris» մակնիշների ավտոմեքենաները՝ միմյանց:
Ավտոմեքենաներից մեկի վարորդը (Դ.Ա., ծնված 1986 թ.) և ուղևորը (Ա.Թ., ծնված 1988 թ.) հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչն Ա.Թ.-ին ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն:
Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Tiida» և «Mercedes» մակնիշների ավտոմեքենաները և փակել վերջինիս գազի բալոնի փականը: