2018-ին դեպի Ռուսաստան արտագաղթի ցուցանիշները չեն նվազել
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի սոցիալական վերլուծությունների եւ կանխատեսումների ինստիտուտը հրապարակել է 2018թ. վերլուծությունների արդյունքները, ըստ որի՝ անցյալ տարի ներգաղթյալների թիվը ամենափոքրն է եղել հետխորհրդային շրջանում:
Հետաքրքիրն այն է, որ ներգաղթյալների թիվը պակասել է բոլոր
ուղղություններով՝ բացառությամբ Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի: Սա
նշանակում է, որ չնայած Հայաստանի իշխանությունների հավաստիացումներին եւ
պաշտոնական վիճակագրությանը, անցյալ տարի արտագաղթի ցուցանիշները չեն
նվազել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում