Միհրան Պողոսյանին կանչել են ՀՔԾ. նա հայտնել է, որ մոտ օրերս կներկայանա
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը կրկին հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն Պանամայում գրանցված օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործով որպես վկա հարցաքննվելու համար:
Պողոսյանը վերջերս չէր ներկայացել հարցաքննության` պատճառաբանելով, որ
արտերկրում է: Ավելին` նա առաջարկել էր իրեն հարցաքննել տեսակապի միջոցով,
ինչը մերժվել էր, քանի որ այդպիսի ընթացակարգ օրենքով նախատեսված չէ:
Վարույթն իրականացնող մարմինը Պողոսյանին կրկին հրավիրել է
հարցաքննության՝ առաջարկելով հայտնել Հայաստան վերադառնալու ժամկետները:
Միհրան Պողոսյանին հարցաքննության հրավիրելու գործընթացից անցել է 20 օր,
եւ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՔԾ-ից հետաքրքրվեց, թե արդյոք Միհրան
Պողոսյանը հարցաքննվել է, թե նախաքննական մարմինը որոշում է կայացրել նրա
նկատմամբ հետախուզում հատարարելու մասին:
Ի պատասխան` ՀՔԾ-ից հայտնեցին. «Միհրան Պողոսյանը հայտնել է, որ մոտ օրերս կներկայանա նախաքննական մարմին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում