Հին «ավանդույթ». Փաշինյանի՝ Արմավիր այցից 1-2 օր առաջ փոսալցումներ են անում. Մի քանի օրից քանդվելու է
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արմավիր կատարելիք այցից առաջ շտապ կարգով վերանորոգվում է Երեւան-Արմավիր մայրուղին: Այդպես վարվում էին
նախորդ նախագահների այցերից առաջ:
Ինչու են դա անում այցից բառացիորեն մեկ-երկու օր առաջ: Պատճառը առավել
քան պարզ է. այդ փոսալցումները այնքան վատ որակի են, որ ասֆալտը մի քանի
օրից քանդվելու է, եւ վարչապետ Փաշինյանը պետք է հասցնի գնալ ու
վերադառնալ, քանի ասֆալտը տեղում է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում