Արամ Սարգսյանը նեղսրտած է հրաժարվել ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում առաջադրվելուց
«ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում ընտրված Սասան Միքայելյանին կար մեկ մրցակից, որին մինչեւ համագումարը չեզոքացրին: Խոսքը Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբորն է վերաբերում՝ Արամ Սարգսյանին: Համագումարի ժամանակ մասնակի զրույցներում ազատամարտիկները պատմում էին, որ նա արդեն գալիս-գնում էր ԵԿՄ գրասենյակ, ծանոթանում աշխատանքին, որպես ապագա ԵԿՄ նախագահ, բայց ինչ-որ պահի նրան «ստոպ» տվեցին:
Շատ ազատամարտիկներ, թեպետ չցանկացան իրենց անուն-ազգանունը նշել, բայց
ասացին, որ Արամ Սարգսյանը բավական նեղսրտած է որոշել հրաժարվել իր
առաջադրումից, քանի որ երկրապահները կամաց-կամաց կոնսոլիդացվում էին Սասուն
Միքայելյանի շուրջ, հաշվի առնելով, որ նա իշխանական լծակ ունի:
Արդյունքում՝ Ա. Սարգսյանը որոշել է չառաջադրվել, որպեսզի պատճառ չդառնա
ԵԿՄ-ի հերթական պառակտման: Մինչդեռ, մեր ունեցած տեղեկություններով,
միեւնույնն է, ԵԿՄ-ն թեւակոխում է եւս մի պառակտման փուլ, քանի որ շատ
ազատամարտիկներ որոշել են ոչ պաշտոնապես, բայց դադարեցնել իրենց
անդամակցությունն ու ակտիվությունը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում