«Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջը վարող անձը կալանավորվեց
Կալանավորվել է «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջը վարող անձը։ Նրան մեղադրանք է առաջադրվել «Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու» հոդվածով։
«Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 226 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը», – «Ազատությանը» փոխանցեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ-ն ձերբակալել է ֆեյսբուքյան «Դուխով Հայաստան» ֆեյք էջի տակ թաքնված անձին։