Անդրեյ Տալալաևը հեռացել է «Փյունիկ»-ից
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և Անդրեյ Տալալաևը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Ռուս մասնագետն ընտանեկան հանգամանքների պատճառով վերադարձել է Ռուսաստան:
Անդրեյ Տալալաևը «Փյունիկը» գլխավորում էր 2018թ. հունիսից:
46-ամյա մասնագետի գլխավորությամբ «Փյունիկը» Եվրոպա լիգայի 2018/19թթ. խաղարկությունում դուրս եկավ որակավորման 3-րդ փուլ: Անդրեյ Տալալաևը ճանաչվեց նաև 2018թ. Հայաստանի լավագույն մարզիչ:
Ակումբը շնորհակալություն է հայտնում Անդրեյ Տալալաևին սրտացավ աշխատանքի համար և մաղթում հաջողություններ հետագա կարիերայում:
Անդրեյ Տալալաևը հանդես է եկել հրաժեշտի խոսքով:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին, երկրպագուներին, ֆուտբոլիստներին և բոլոր աշխատակիցներին: Վստահ եմ, որ թիմը մինչև վերջ կպայքարի ամենաբարձր տեղերի համար:
Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանին, որ թույլ տվեց աշխատել և զարգանալ թիմի հետ զուգահեռ: Հաջողություն եմ մաղթում «Փյունիկ»-ին: