Բնապահպանական դատարանը հրապարակեց անտառներին վերաբերող վճիռ. (տեսանյութ)
Ինչպես արդեն հայտնի է այսօր կայացել է Բնապահպանական հանրային դատարանի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվել է «Հայաստանի անտառային էկոհամակարգի խախտումների վերաբերյալ» գործը:
ՀՀ պետական լիազոր մարմինների` ՀՀ կառավարության, ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Բնապահպանության տեսչական մարմնի, «Անտառային կոմիտեի», «Հայանտառ» ՊՈԱԿ-ից ներկայացուցիչներ հրավիրված եղել են, բայց չեն ներկայացել: Ներկա են եղել միայն ներկայացուցիչներ մարզպետարաններից:
Նշվել է, որ անտառային ոլորտում պատկան մարմինների կողմից անտառի վատ կառավարման` օգտագործման, հսկողության, վերահսկողության, հաշվառման, կոռուպցիոն ռիսկերի առկայության պայմաններում Հայաստանն ունի անտառածածկ տարածքների կորուստ, անտառային տարածքների դեգրադացում, բարձրարժեք ծառատեսակների` ցածրարժեք տեսակներով և կոճղաշիվային անտառներով փոխարինում, անտառային յուրօրինակ լանդշաֆտների և կենսաբազմազանության կորուստ, սողանքների, էրոզիոն-սելավային պրոցեսների ակտիվացում, աղբյուրների չորացում:
Բնապահպանական հանրային դատարան կայացրել է վճիռը և այն ուղարկել իրավապահ մարմիններին:
Վճռին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ տեսանյութում։