Տիգրան Բարսեղյանը՝ Ղազախստանի առաջնության չորրորդ տուրի խորհդանշական հավաքականում
Հայաստանի հավաքականի եւ «Կայսարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է Ղազախստանի առաջնության չորրորդ տուրի խորհդանշական հավաքականում sports.kz-ի վարկածով։
«Հայ ֆուտբոլիստը ամենաակտիվն էր եւ ամենավտանգավորը «Կայսարի» կազմում երկրի ուժեղագույն թիմի դեմ պայքարում։ Բարսեղյանն իր եզրում մեծ աշխատանք ստեղծեց մրցակցի համար, գոլային պահեր ստեղծեց թիմակիցների եւ իր համար»,- գրում է կայքը։
«Կայսար» - «Աստանա» հանդիպումն ավարտվել էր 0։0 հաշվով, 25-ամյա հայ ֆուտբոլիստն անցկացրել էր ամբողջ հանդիպումը։