«Լիվերպուլ» - «Պորտու», «Տոտենհեմ» - «Մանչեսթեր Սիթի»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում ապրիլի 9-ին տեղի կունենան քառորդ եզրափակիչի առաջին երկու հանդիպումները։
Անգլիական «Լիվերպուլը» կընդունի պորտուգալական «Պորտուին», Լոնդոնի «Տոտենհեմը» տանը կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ։
Բուքմեյքերները այս զույգերում ֆավորիտ են համարում «Լիվերպուլին» եւ «Մանչեսթեր Սիթիին»։
Հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23։00-ին։
Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին խաղ
«Լիվերպուլի» հաղթանակ` 1,30, ոչ ոքի՝ 6,00, «Պորտուի» հաղթանակ՝ 12,00
«Տոտենհեմի» հաղթանակ՝ 4,20, ոչ ոքի՝ 3,60, «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակ՝ 1,90