ԵԱ․ Արսեն Հարությունյանը հաղթեց թուրք մրցակցին եւ կիսաեզրափակիչում է
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Հայ ըմբիշը քառորդ եզրափակիչում 5։2 հաշվով պարտության է մատնել Թուրքիայի ներկայացուցիչ Ռեջեպ Տոպալին, որն անցած տարի Եվրոպայի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ։
Առաջին գոտեմարտում Արսեն Հարությունյանը 14։8 հաշվով հաղթել էր ուկրաինացի Վոլոդիմիր Բուրուկովին։
125 կգ քաշային կարգում Անդրանիկ Գալստյանը 1/8 եզրափակիչում 10։0 հաշվով հաղթել է Լատվիայի ներկայացուցիչ Դմիտրիս Միհայլովսին եւ քառորդ եզրափակիչում կմրցի Թահա Ակգուլի հետ։
Հիշեցնենք, որ 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը որակավորման փուլում 2։4 հաշվով պարտվել էր հույն Գեորգիոս Սավուլիդիսին։
74 կգ քաշային Վարուժան Կաջոյանը որկավորման փուլում 0։10 հաշվով պարտվել էր վրացի Ավթնադիլ Կենչաձեին։
70 կգ քաշային կարգում Դավիթ Սաֆարյանը սփոփիչ գոտեմարտում մրցել էր ռուսաստանցի Մագոմեդռասուլ Գաջիմագոմեդովի հետ եւ պարտվել 1։7 հաշվով։
65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը չէր ներկայացել Բելառուսի ներկայացուցիչ Հուսեն Շահբանաուի հետ գոտեմարտին։