Հնաբերդի բնակիչը կամավոր հանձնել է հորեղբոր որդու զենք-զինամթերքը
«Զինանոց-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 8-ին, ժամը 18.10-ին, Հնաբերդ գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է 5,6 մմ տրամաչափի ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, 5,6 մմ տրամաչափի ատրճանակի 21 փամփուշտ եւ հայտնել, որ դրանք պատկանել են հորեղբոր որդուն (մահացել է 2018թ.): Նա զենք-զինամթերքը ձեռք էր բերել 1992-1994 թթ. Արցախյան պատերազմի ժամանակ:
Ինքը դրանք հայտնաբերել է Հնաբերդ գյուղում գտնվող հորեղբոր որդու տան տանիքում շինարարական գործիքներ փնտրելիս:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: