Պելեն դուրս է գրվել Փարիզի հիվանդանոցից
«Ֆրանսիան ոչ միայն մեծ ֆուտբոլիստներ ունի, այլև գերազանց բժիշկներ»,- ասել է Պելեն Globo հեռուստաընկերությանը:
Միևնույն ժամանակ, նա շնորհակալություն է հայտնել բոլորին՝ աջակցության ու ապաքինման մաղթանքների համար:
Պելեն հինգ օր անցկացրել է Փարիզի ամերիկյան հիվանդանոցում` բժիշկների հսկողության ներքո, որի ընթացքում հակաբիոտիկ է ընդունել` սրտանոթային վարակի սրացման պատճառով:
Բժիշկների մտավախությունները կապված էին այն բանի հետ, որ 87-ամյա ֆուտբոլիստը մեկ երիկամ ունի: Պելեի խոսքերով՝ շուտով ինքը տուն կգա: Պելեն հիվանդանոց էր տեղափոխվել ապրիլի 3-ի գիշերը: