Ականատեսները նկարահանել են «այլմոլորակային ներխուժումը» (տեսանյութ)
Նորվեգիայի երկնքում տարօրինակ երևույթ են նկարահանել: Այն հետևանք է երկու հետազոտական հրթիռների թռիչքի: Նրանց մեկնարկն իրականացվել է AZURE հետազոտական ծրագրի շրջանակներում, որը նպատակ ունի ուսումնասիրել երկրային իոնոսֆերան: Այս մասին գրում է Science Alert-ը:
Օպերացիան երկնքում ուղեկցվել է հետաքրքիր գունային էֆեկտներով:
Այն խառնուրդը, որն օգտագործվել էր լիցքավորված և չլիցքավորված մասնիկների հոսքը վերահսկելու համար, երկնքում տարբեր գույների ամպերի առաջացման պատճառ է դարձել:
Տեսնելով գունավոր ամպերը` տեղացիները շատ են անհանգստացել: Նրանք նույնիսկ սկսել են մտածել այլմոլորակայինների հարձակման մասին:
«Երբ ես տեսա տարօրինակ ամպերն ու գունավոր ճառագայթները, ես չէի կարողանում դա որևէ կերպ բացատրել: Դա նման էր այլմոլորակայինների հարձակման», – նշել է տեսանյութի հեղինակը: