Երեքամյա երեխան 48 տարով արգելափակել է հայրիկի iPad-ը
New Yorker ամսագրի լրագրող Էվան Օսնոսը (Evan Osnos) հայտնաբերել է, որ իր iPad-ը արգելափակվել է 48 տարով, գրում է Korrespondent-ը:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա սարքավորումը տվել է իր երեքամյա երեխային:
Լրագրողը միջադեպի մասին հայտնել է իր թվիթերյան էջում և խորհուրդ հարցրել սոցցանցի ընկերներից.
«Այս ամենը նման է ֆեյքի, սակայն այսօր մեր iPad-ը այսպիսի
տեսք ունի, այն բանից հետո, երբ իմ երեքամյա տղան բազմաթիվ անգամ փորձել է
բացել սարքը: Ի՞նչ մտքեր ունեք »,- գրել է լրագրողը:
Մարդիկ խորհուրդ են տվել տղամարդուն վերաթողարկել համակարգը, կամ տվյալները վերականգնել պահուստային պատճեններից:
Այլ օգտատերեր խորհուրդ էին տալիս հենց այդ վիճակում սարքը նվիրել լրագրողի տղային, երբ նա կդառնա 52 տարեկան:
Դեռևս հայտնի չէ, թե տղամարդը կարողացե՞լ է բացել iPad-ը-ը, թե՞ ոչ: