Փոխգործակցության համաձայնագիր՝ ՀՀ և ԱՀ ազգային անվտանգության ծառայությունների միջև
Ապրիլի 6-7-ը ՀՀ Ազգային անվտանգության պատվիրակությունը՝ տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորությամբ երկօրյա այցով Արցախի Հանրապետությունում էր: Այցի
շրջանակներում ԱԱԾ տնօրենը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո
Սահակյանի հետ: Քննարկվել են Հայաստանի և Արցախի անվտանգության
ծառայություններին առնչվող հարցեր, նախանշվել անելիքները:
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հանդիպում է ունեցել նաև ԱՀ ԱԱԾ տնօրեն
Սամվել Շահրամանյանի հետ և երկու հայկական պետությունների ազգային
անվտանգության ծառայությունների միջև կնքվել է համագործակցության և
փոխգործակցության մասին համաձայնագիր: