Շվեդիայի բանտերում ազատ տեղեր այլևս չկան
Շվեդիայի բանտերում ազատ տեղեր չեն մնացել: Սա աննախադեպ և ռեկորդային
երևույթ է այս երկրի համար: Այս մասին տեղեկացնում է ռուսական ТАСС
լրատվական գործակալությունը:
Աղբյուրը նշում է, որ երկրի 45 քրեակատարողական հիմնարկություններից
17-ն այլևս չեն կարող ընդունել կալանավորների՝ ազատ տեղեր չունենալու
պատճառով: Նշվում է, որ նույնիսկ այցելությունների սենյակներում են սկսել
կալանավորներին տեղավորել, իսկ մեկ տեղանի խցիկներում հիմա մի քանի հոգով
են մնում:
Կալանավայրերի աշխատակիցները մտահոգություն ունեն, որ երկրում օրենքների խստացման հետևանքով առաջիկայում վիճակը էլ ավելի կբարդանա: