Տրիպոլիի միակ գործող օդանավակայանն օդային հարվածի է ենթարկվել
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի միակ գործող օդանավակայանն օդային հարվածի է ենթարկվել՝ հայտնում է BBC News-ը։
«Միտիգա» միջազգային օդանավակայանում թռիչքները հետաձգվել են այն բանից հետո, երբ ուղեւորները տարհանվել են։
Նշվում է, որ միջադեպի հետեւանքով զոհեր չկան։
ՄԱԿ-ի տվյալների համաձայն, Տրիպոլիում մարտերի հետեւանքով իրենց տները ստիպված լքել են առնվազն 2 800 բնակիչներ։
Ավելի վաղ, ապրիլի 4-ին, դաշտային մարշալ Հաֆթարն իր զինվորներին
Տրիպոլիի վրա շարժվելու հրաման էր տվել։ Երկրի վարչապետ Ֆաիզ Սարաջը
Հաֆթարին մեղադրել էր հեղաշրջման փորձ կատարելու մեջ։