Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցը կհիմնանորոգվի
Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցը կհիմնանորոգվի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
«Այս տարի քաղաքային բյուջեից 146 միլիոն դրամ կտրամադրվի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի հիմնանորոգմանը: 55 տարվա պատմություն ունեցող մարզադպրոցը երբեք հիմնանորոգման չի ենթարկվել:
Այսօր շուրջ 170 մարզիկ է հաճախում դպրոց: Մարզադպրոցում առկա տասնամյակների խնդիրների լուծումները քաղաքապետարանի օրակարգում են: Հոբելյանական տարում Ազարյանի անվան դպրոցում նկատելի փոփոխություններ տեղի կունենան»,- գրել է նա: