Բնապահպանները հետևելու են, որ Սևանա լճից ավել ջրառ չկատարելու խոստումն իրականություն դառնա
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը և կենսաբանական գիտությունների դոկտոր Մարիամ Ավագյանն այսօր խոսել են Սևանա լճի և ջրային ռեսուրսների կառավարման խնդրի մասին: Ինչպես հայտնի է, բնապահպանները դիմել են կառավարությանը, որպեսզի օրենքով սահմանված 170 մլն խմ-ից ավել ջրառ չկատարվի, և լուծվի ոռոգման համակարգում առկա ջրի կորուստների խնդիրը: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Սևանից բաց թողնված ջուրը մինչև Արարատյան դաշտ հասնելը 80 տոկոս կորուստ է ունենում:
«Այս տարի, բացի Ապարանի ջրամբարից, որը լցված է 60 տոկոսով, մնացած ջրամբարները լցված են 100 տոկոսով: Այսինքն` ամեն բան ասում է այն մասին, որ ավել ջրառ չի կատարվի այս տարի» , – ասել է Կարինե Դանիելյանը:
Ըստ Դանիելյանի՝ իրենք կապի մեջ են կառավարության հետ և հետևելու են այն խոստմանը, որ Սևանա լճից այս տարի ավել ջուր բաց չի թողնվի: