Եթե լավացնող կարգավորում կա, ապա այն կարող է կիրառվել. Տարոն Սիմոնյան
Մեր խմբակցությունը եւս ՏՄՊՊՀ եւ ՀԿԾՀ հանձնաժողովների անդամների վերանշանակման վերաբերյալ հոդվածի հետ կապված խնդիրներ տեսել է եւ մենք արդեն սկսել էինք աշխատանքներ տանել՝ օրենքում փոփոխություններ կատարելու ուղղությամբ:Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Նա նշեց, որ իրենց խմբակցության մտավախությունն այն է, որ անձինք ստացել էին պաշտոններ՝ որոշակի ժամկետով պաշտոնավարելու համար եւ, փաստորեն, նոր իրակարգավորմամբ ենթադրվում է անձի իրավիճակի վատթարացում. «Հետեւապես, այս առումով մենք տեսնում էինք սահմանադրական խնդիր: Մենք բոլորս գիտենք, որ անձի իրավիճակի վատթարացում չպետք է տեղի ունենա, եթե լավացնող կարգավորում կա, ապա այն կարող է կիրառվել, հակառակ դեպքում ՝ առաջանում է սահմանադրականության խնդիր: Հիմնականում մեզ համար մտավախությունը հենց սա էր եւ մենք փորձում էինք մեր նախաձեռնությունը բերել ԱԺ՝ հենց այս խնդիրի լուծմամբ»:
Տարոն Սիմոնյանը հավելեց, որ պարզապես կառավարությունը ավելի շուտ հանդես եկավ ժամկետի երկարաձգման նախաձեռնությամբ, եւ իրենք հնարավորություն կունենանք այս ժամկետում քննարկել, թե որն է ճիշտ, որը՝ սխալ:
Հիշեցնենք, որ կառավարության ապրիլի 4-ի նիստում ներկայացվեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշպանության մասին ՀՀ օրենքում և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ հարցը: Նախկին իրավակարգավորումներով վերոնշյալ հանձնաժողովների անդամները պետք է վերանշանակվեին մինչև այս տարվա ապրիլի 9-ը, սակայն նշված ժամկետներում նշանակումներ տեղի չունեցան, ինչն էլ պատճառ հանդիսացով, որպեսզի ժամկետը երկարաձգվի մինչև հունիսի 30-ը: